Hetq Media Factory is rated 3 out of 5 in the category media production. Read and write reviews about Hetq Media Factory. Հետք մեդիա գործարանը լրագրողների, ուսանողների և լրագրությամբ հետաքրքրված անձանց համար կրթվելու, ստեղծագործելու, մտքերի և փորձի փոխանակման, մեդիա արտադրանք ստեղծելու բաց հարթակ է, որը միտված է Հայաստանում կրթական, մասնագիտական և մրցունակ միջավայր ստեղծելուն։ Հետք Մեդիա Գործարանում դասավանդվում է հետևյալ առարկաները՝ հետաքննական լրագրություն և փաստերի ստուգում, անիմացիա և մոբայլ լրագրություն, ֆոտո- և վիդեո լրագրություն, տվյալների լրագրություն և վիզուալացում (պատկերավորում), էթիկա և մեդիա իրավունք։ Հետք Մեդիա Գործարանը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագիծն է։ Կազմակերպությունն արդեն 20 տարի է, ինչ հետաքննական լրագրության և սոցիալական պատասխանատվության արժեքներ է տարածում Հայաստանում։ Կազմակերպության գործունեության արդյունքում բացահայտվել են կոռուպցիոն դեպքեր, պաշտոնանկ են արվել պետական պաշտոնյաներ, հարուցվել են քրեական գործեր և պատասխանատվության են ենթարկվել ազդեցիկ անձինք։
Address
106/1 Nalbandyan Street
Company size
11-50 employees
Headquarters
Yerevan, Yerevan